ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է. ժամանել է շտապօգնություն

НОВЫЕ СЕРИАЛЫ


Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է. ժամանել է շտապօգնություն


Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում տեղեկություններ են ստացվել Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին. հրավիրվել է շտապօգնություն: Այնուհետև դատավորը, դիմելով Խաչատուրովին, հետաքրքվեց նրա առողջական վիճակի մասին և հարցրեց՝ արդյոք կկարողանա շարունակել մասնակցել դատական նիստին: «Հաշվի առնելով, որ այդպիսի տեղեկություններ ստացվել են նաև շտապօգնության բժշկի կողմից, դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը և որոշում է հետաձգել»,- Խաչատուրովին լսելուց հետո հայտարարեց Աննա Դանիբեկյանը: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատավորին, խնդրեց հաջորդ նիստի օրը տեղափոխել մեկ ուրիշ օր, քանի որ հաջորդ երեքշաբթի, պաշտպանի խոսքով, վերաքննիչ քրեական դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի: Դատավորը նկատեց, որ կարող էին դատարանին դիմել դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, և դատարանը պաշտպանի դատական նիստը այլ օր տեղափոխելու հիմնավորումը համարեց ոչ հիմնավոր և փոփոխման չենթարկեց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին:

Новые фильмы

Новые Мультфильмы