ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի վրա առկա թույնի վերաբերյալ մանրամասներ են ի հայտ եկել

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի վրա առկա թույնի վերաբերյալ մանրամասներ են ի հայտ եկել


ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի, ինչպես նաև այլ առարկաների վրա հայտնաբերված թունավոր նյութը նույնական է։ Թե որտեղ և ինչպես են պահվում այդ իրերը,
ներկայում հնարավոր չէ բացահայտել, տեղեկացրել է Գերմանիայի կառավարությունը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության հարցմանն ի պատասխան: Իշխանությունները հաստատել են, որ ջրի շիշը Գերմանիա են հասցրել Նավալնիի կողմնակիցները։ Հարցին, թե որ գերատեսչությունն է հայտնաբերել թունավոր նյութի հետքերը, կառավարությունում չեն մանրամասնել։ «Ջրի շշի, գերատեսչությունների, ինչպես նաև այլ օբյեկտների և դրանց բնութագրերի վերաբերյալ ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,-նշված է կառավարության պատասխանում: Նույն պատասխանը տրվել է այն հարցին, թե ումից են գերատեսչությունները ստացել շիշը և այլ իրերը։ Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 20-ին Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում։ Ավելի ուշ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա. գերմանական կառավարությունը հայտարարել է, որ քաղաքական գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով։

Новые фильмы

Новые Мультфильмы