ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

НОВЫЕ СЕРИАЛЫ


Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել


Նիկոլ Փաշինյանը Ստեփան Ծատուրյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1.Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանին 2021 թվականի փետրվարի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):


2.Ստեփան Ծատուրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ստեփան Ծատուրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:

Новые фильмы

Новые Мультфильмы