ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ռուսաստանում բերման ենթարկվածների թիվն անցել է 2 հազարից. նրանց թվում է Նավալնիի կինը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ռուսաստանում բերման ենթարկվածների թիվն անցել է 2 հազարից. նրանց թվում է Նավալնիի կինը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվել ձերբակալված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել բախումներ, իրավապահների ուղղությամբ ցուցարարները նետել են ձնագնդիկներ: Մոսկվայի ժամանակով 15:21-ի դրությամբ, ըստ ОВД-Инфо իրավապաշտպան նախաձեռնության, ձերբակալվել է 2291 մարդ: Ամենից շատ բերման ենթարկելու դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 520 մարդ: Բերման են ենթարկվել նաև Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան և լրագրող Սերգեյ Պարխոմենկոն: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել 242, Կրասնոյարսկում՝ 194, Վլադիվոստոկում՝ 120, Նովոսիբիրսկում՝ 103 ցուցարար: Մոսկվայում զանգվածային ձերբակալություններն սկսվել են «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի մոտ, որտեղ պահվում է Նավալնին:

Новые фильмы

Новые Мультфильмы