ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Փորձում են դատել Շուշին ազատագրողներին, սա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց հիմա»․ Ռ․ Քոչարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Փորձում են դատել Շուշին ազատագրողներին, սա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց հիմա»․ Ռ․ Քոչարյան


«Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարլաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և մյուսների գործով դատական նիստին։ «Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա իմ համոզմունքն է, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ՝ ներառյալ այս դատական նիստին»,- ընդգծեց Ռ․ Քոչարյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы