НОВЫЕ СЕРИАЛЫ
Անիմաստ է պարտվածի բարդույթով համակել հայ ժողովրդին․ հայ զինվորը ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի 70%-ը և գրեթե 12․000 զինվորի․ Նաիրի Հոխիկյանի դիպուկ վերլուծությունը

1994թ․ մայիսի 12-ին հայկական կողմը լիարժեք հաղթանակ էր տարել Ադրբեջանի նկատմամբ, երբ ստորագրվեց անժամկետ զինադադարը։
Չնայած դրան՝
2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհը տեսավ և աղաղակեց, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիային բացահայտ օգնում էին թուրքական բանակը և արաբ ահաբեկիչները, և ադրբեջանցիների ռազմական հաջողությունները կապված էին բացառապես այդ անհավասար գործոնի կիրառման, նաև մի շարք անհասկանալի իրողությունների հետ, որոնց մասին ապագայում կլինեն բացահայտումներ։
Հետևաբար, անիմաստ է պարտվածի բարդույթով համակել հայ ժողովրդին։ Ունեցել ենք ձախողում պատերազմի դաշտում, քանի որ մենք միայնակ դուրս էինք եկել թշնամիների մի քանի բանակների դեմ։ Չնայած դրան՝ կարողացանք դիմակայել և տալ արժանի հակահարված, ոչնչացնել թշնամու զինտեխնիկայի ավելի քան 70%-ը, ոչնչացնել թշնամու գրեթե 12․000 զինվորի։
Մենք ունեցանք 5000-ի մոտ հարազատների կորուստ, հայրենիքի մի մեծ հատվածը կրկին գրավեց թշնամին, բայց Արցախի սիրտը դեռ մեր ձեռքում է, բաբախում է և անցնում է կյանքի նոր որակի։ Թշնամին մեզ չի հաղթել, թուրքի օգնությամբ հաջողության է հասել պատերազմի լոկ երկրորդ փուլում։
Սա կարևոր է հիշել և հաղթողի հոգեբանությամբ մտածել երրորդ փուլի մասին։
Նաիրի Հոխիկյան