НОВЫЕ СЕРИАЛЫ
Դատախազն անկեղծացել է. Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանի հանդեպ քրեական հետապնդման համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որեւէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։
Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը եւ ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»: