ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ինչո՞ւ էր Փաշինյանը գնացել Մոսկվա.Ինչ է առաջարկել Ալիևը Երևանին. «ՌԻԱ Նովոստի»

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ինչո՞ւ էր Փաշինյանը գնացել Մոսկվա.Ինչ է առաջարկել Ալիևը Երևանին. «ՌԻԱ Նովոստի»


Ռուսական «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը հրապարակել է վերլուծաբան Անտոն Լիսիցինի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին՝ եռակողմ բանակցություններին և վերլուծել, թե ինչու է տրանսպորտային հարցն այդքան կարևոր հակամարտող երկրների համար:
 
 
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի միջով ուղիղ միջանցք կունենա դեպի Նախիջևան:
  
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրուցել են երեքով, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ: Ադրբեջանի նախագահը և Փաշինյանը  տարբեր շեշտադրումներ են արել: Ալիևը հիշեցրել է, որ սա տարածաշրջանի պետությունների ղեկավարների արդեն երկրորդ համատեղ հայտարարությունն է: Բայց նոր փաստաթղթի կարևորությունն այն է, որ այն կօգնի ապաշրջափակել Կովկասի ճանապարհները:
 
 «Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը, Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով, կվերականգնի կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանը ելք կստանա դեպի Ռուսաստան և Իրան, իսկ մենք՝ դեպի թուրքական շուկա: Բացի այդ, Թուրքիայի և Ռուսաստանի երկաթուղիները կմիանան»,-ասել է Ալիևը:
 
 Ինչո՞ւ էր Փաշինյանը գնացել Մոսկվա
 
 Հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ տարանցումն ու տնտեսությունը քննարկել իրեն խանգարում են մարդասիրական, մասնավորապես ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերը:
 
 Ներքին քաղաքական ֆոնը չի նպաստել տրանսպորտային ոլորտի բանակցություններին: Երևանում տարեվերջին հայտարարվել էր անժամկետ հանրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ընդդիմությունը փակել էր ճանապարհները նրա ավտոշարասյան դիմաց: Կառավարության ղեկավարը Մոսկվա էր եկել իր հակառակորդների կոշտ մեկնաբանությունների ֆոնին: Օրինակ ՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ենթադրել  էր՝ «արդյո՞ք վարչապետը չի ստորագրի նոր «կապիտուլյացիա»:
 
 Հայաստանում շատերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ հայտարարությունը համարում են պարտություն: 2020-ի նոյեմբերին, Մոսկվայի միջնորդությամբ, Բաքուն և Երևանը դադարեցրել են կրակը և պայմանավորվել են գերիների և մահացածների մարմինների փոխանակման մասին: Ադրբեջանը ստացել է Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները, որոնք նախկինում վերահսկվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ:
 
 Փաստաթղթի հրապարակումը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում: Նույնիսկ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդդիմախոսները չէին դադարում քննադատել Փաշինյանին. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ ցույց էր տեղի ունենում:
 
 Խոսքերն այն մասին, որ ամենակարևոր հարցը ռազմագերիների փոխանակումն է, չի օգնել Փաշինյանին: Հայրենիքում նրան  նախատում են ադրբեջանական օրակարգ քննարկելու համար:
 
 Կարծրատիպերի ցավոտ կոտրում
 
 Պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ մոսկովյան հերթական հանդիպումը պարզապես բարդ դիվանագիտական խաղի նախաբան էր:
 
 «Եթե  օգտվենք կենցաղային մարքսիստական թեզից, ապա առևտուրը պետք է փոխի հակամարտող ժողովուրդների հոգեբանությունը», -նշում է Տարասովը:
 
 Փորձագետը նաև չի բացառում, որ Մինսկի ձևաչափը հետզհետե կարող է վերածվել Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան եռակողմ ձևաչափի:

Новые фильмы

Новые Мультфильмы