ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Մնալու ենք այնքան, մինչև Նիկոլը հրաժարական տա»․ քնապարկեր՝ Հրապարակում

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Մնալու ենք այնքան, մինչև Նիկոլը հրաժարական տա»․ քնապարկեր՝ Հրապարակում


«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր Հանրապետության հրապարակում իրականացրած հանրահավաքի ժամանակ որոշեց՝ մնալու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի։ Այդ մասին հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հանրահավաքի մասնակիցները քնապարկեր են տեղադրել Հրապարակի՝ Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգու դիմաց։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական և հասարակական գործիչներից մի քանիսը պատրաստվում են գիշերել հրապարակում։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իրավապահ մարմինների հետ բանակցելիս հայտնեց, որ իրենց գործողություններում որևէ հակաօրինական բան չկա։

«Սա խաղաղ ակցիա է, քնապարկերը կմնան այստեղ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք համահայաստանյան գործադուլ և կնստենք այստեղ 24 ժամ, և էլի 24 ժամ մինչև Փաշինյանը չհեռանա իր զբաղեցրած աթոռից»,- ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы