НОВЫЕ СЕРИАЛЫ
«Չեղավ, ժողովո՛ւրդ, էսօր սգո օր է»․ Փաշինյանը Եռաբլուրում է

Երթի մասնակիցները քիչ անց կմոտենան Եռաբլուր պանթեոնին։ Ոստիկանությունն այստեղ մեծ թվով ուժեր է կենտրոնացրել։ Քիչ առաջ ճանապարհին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումները, աջակիցները ցանկացան միջամտել, սակայն Փաշինյանը թույլ չտվեց։
«Չեղավ, ժողովո՛ւրդ, էսօր սգո օր է, հանգի՛ստ, տղե՛րք, նորմալ է»,- ասաց նա։