ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. #JerusalemPost

НОВЫЕ СЕРИАЛЫ


Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. #JerusalemPost


Վերջին շաբաթներին Թուրքիան փորձում էր օգտագործել արտասահմանյան լրատվամիջոցների հետ իր կապերը՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ իր դիրքորոշումն առաջ տանելու համար, չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ները ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ են անում, այս մասին գրել է Jerusalem post-ը։
  

Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»։ Նրա խոսքով՝ «թուրքերը նման չեն արաբներին», ինչը ակնհայտ հիշեցում է 1948-1967 թթ․-ին արաբական բանակի՝ Իսրայելին հաղթելու անկարողության մասին։ Թուրքական հեռուստատեսության մեկնաբանություններն արտասովոր չէին։ «Իսրայելի հանդեպ ատելությունն, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, Ալ-Աքսան ազատագրելու խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և հակասեմական հայտարարությունների տարածումը նորմալ երևույթներ են Թուրքիայի համար»,– ասվում է հոդվածում:

Новые фильмы

Новые Мультфильмы