ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԿԲ նախագահը ներկայացրել է դրամի արժեզրկման հիմնական պատճառը

НОВЫЕ СЕРИАЛЫ


ԿԲ նախագահը ներկայացրել է դրամի արժեզրկման հիմնական պատճառը


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է, որ դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում․ «Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները»,- ասել է նա։
«Արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից մենք այս պահի դրությամբ խնդիրներ չենք տեսնում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերվում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա այստեղ որևէ արտառոց բան չի դիտվում: Ֆունդամենտալ առումով արժութային փոխարժեքի հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասել է Գալստյանը:
Նրա խոսքով՝ եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: «Այսպիսով երկու դրական բան, որ մեր գնահատականով պետք է որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան փոխարժեքի վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,- նշել է ԿԲ նախագահը:
Վերջինի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար: Դա ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնք ձևավորում են որոշակի սպասումներ: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները, մեր նախնական հաշվարկներով տնային տնտեսություններն ու բիզնեսները Հայաստանում 5-7 մլրդ դրամի վնաս են կրել՝ չստացված տոկոսի մասով: Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ պետք է անցնենք, որ հասկանանք, որ նման բաներ պետք չէ անել»,-ասել է նա:

Новые фильмы

Новые Мультфильмы