ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արայիկ Հարությունյանն ուզում է ապացուցել, որ ավելի լավ է ծառայում ռուսներին, քան Նիկոլ Փաշինյանը՞

НОВЫЕ СЕРИАЛЫ


Արայիկ Հարությունյանն ուզում է ապացուցել, որ ավելի լավ է ծառայում ռուսներին, քան Նիկոլ Փաշինյանը՞



Ինչպես հայտնի է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հարավային Կովկասում են։ Նախ նրանք այցելեցին Բաքու, որտեղ արժանացան բավական սառը, նույնիսկ տարրական դիվանագիտական էթիկայից զուրկ ընդունելության Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։ Այդ հանդիպման մասին Բաքվի տարածած հայտարարություններից այն տպավորությունն էր ստեղծվում, որ ի դեմս Ադրբեջանի նախագահի, գործ ունենք ոչ թե Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, կադրային դիվանագետի հետ, այլ կամ նեղացած երեխայի, կամ էլ առնվազն ինչ որ մեկի պատվերը կատարող գործակատարի։ Ամեն դեպքում տհաճ էր այն ձեւը, որով Ալիեւը վերաբերվեց ՄԱԿ ԱԽ-ում հինգ մշտական անդամներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող դիվանագետներին, որոնք ներկայացնում են այն ֆորմատը, որը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած՝ ՄԱԿ ԱԽ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից ունեն Ղարաբաղյան հարցով զվաղվելու «օրհնությունը»։ Այս այցը անսովոր էր նրանով, որ չկար ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Բաքվում նրան փոխարինում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։ Արդեն այսօր համանախագահները Երեւանում էին։ Հանդիպումներ եղան եւ ԱԳ նախարարի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանում ռուս համանախագահին փոխարինում էր Հայաստանում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, ըստ տարածված հայտարարության։ Ու մինչ համանախագահները Երեւանում Հայաստանի ղեկավարության հետ էին հանդիպում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի կողմից տարածվեց մի հայտարարություն, որը մեղմ ասած իր բովանդակությամբ տարակուսելի է, եւ բավականին հակասական։ Եվ այսպես, ըստ «Արմենպրեսի» փոխանցման․ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ֆորմատը ոչ լիարժեք է եղել եւ բացակայել է ռուս համանախագահը:
«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Նախ զարմանալի է նման հայտարարությունն ընդհանրապես, քանի որ գոնե այն պահից սկսած, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը եւ սկսեց Ղարաբաղյան հարցը կարգավորել «իր կետից», համանախագահները կարծես թե բավարարվում էին միայն Երեւան եւ Բաքու այցերով, իսկ արդեն Երեւանից, այդ այցերից հետո սովորաբար ղեկավար կազմով պատվիրակություն էր գնում Արցախ՝ հանդիպման արդյունքները այնտեղ ներկայացնելու, քննարկումներ ծավալելու համար։ Սա կարծես թե Փաշինյանի կողմից կիրառված աշխատակարգային ոճ էր, որը պահվում էր․ եւ եթե սխալվում ենք, թող ուղղեն։
Ավելին, կարելի է հիշել, որ Բակո Սահակյանի նախագահության շրջանում գոնե մինչեւ այն պահը, երբ Հայաստանում «այլ» ղեկավարություն էր, ինչպես Փաշինյանը սիրում էր ասել իր լավ ժամանակներում՝ «նախկինների» ղեկավարությունն էր, համանախագահները այցելել են նաեւ Ստեփանակերտ, իսկ հետո՝ կարծես թե ոչ։ Այսինքն հարց է առաջանում, եթե կա մի աշխատակարգային ոճ, ապա էլ ինչու պետք է հանդիպեին համանախագահները Արայիկ Հարությունյանի հետ։ Եվ բացի այդ, եթե հայտարարվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ համանախագահների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է, ապա մի պարզագույն հարց․ քանի հայկական կողմ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
Որքան տեղյակ ենք ներկայումս կա մեկ հայկական կողմ եւ այդ հայկական կողմը ամբողջապես՝ վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով հանդիպումներն անցկացրել է։ Ուրեմն էլ որ հայկական կողմի մասին է ակնարկում Արայիկ Հարությունյանը։ Գուցե համանախագահներն ունեցել են նախապես մտադրություն այցելել նաեւ Ստեփանակերտ, սակայն Փաշինյանն է դեմ եղել, բայց դա մի փոքր անհեթեթ է թվում հատկապես այժմյան իրականության պայմաններում։ Եվ վերջապես՝ ինչու է շեշտվում ռուս համանախագահի բացակայությունը։ Եթե Իգոր Պոպովը բացակա էր, ապա նրա փոխարեն կարծես թե ներկայանում է Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Բաքվում ի դեմս Ադրբեջանում հավատարմագրված ՌԴ դեսպանի, Երեւանում՝ Հայաստանում ռուսական դիվանագիտական առաքելության՝ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի։ Այլ կերպ ասած՝ Իգոր Պոպովի անձնական-ֆիզիկական ներկայությունը ինչ էր տալու Արայիկ Հարությունյանին, կամ նրա համար միեւնույնը չէր, թե Ռուսաստանը կներկայացնի Իգոր Պոպովը թե ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինոգուբովը։
Եվ որպես եզրափակում՝ ինչ ռուսահաճության դրսեւորւմ է այս հայտարարությունը։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանն ուզում է ասել, որ քանի որ ռուս համանախագահը չկա, ինքը չի հանդիպում իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է, կամ որ նույնն է՝ ինքն ավելի լավ է ծառայում ռուսներին, քան Նիկոլ Փաշինյանը՞։ Բայց ոչ վաղ անցյալում նույն Արայիկ Հարությունյանը կարծես թե հանրայնորեն էր հայտարարում, որ իր համար պատիվ է «աշխատել Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ»։

Новые фильмы

Новые Мультфильмы