НОВЫЕ СЕРИАЛЫ
Սուր հարցադրումը Պուտինի աշխատանքային ոճն է․ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սուր հարցադրում կատարելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային ոճն է։ Նա նշել է, որ Պուտինն այս ոճով աշխատում է հատկապես, երբ հարցերը չափազանց կարեւոր նշանակության են։ Այդպիսի կարեւորության հարց է նաեւ պարենային ապրանքների գնաճի հետ կապված խնդիրը եւ սրանով է պայմանավորված, որ Ռուսաստանի նախագահը հարցը պահում է իր ուշադրության կենտրոնում եւ նաեւ սուր հարցադրումներ անում եւ քննադատում ոլորտային պատասխանատուներին։