ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրանը դանդաղորեն արթնանում է թմբիրից, և նոր է զգում, թե ինչ է կորցրել արցախյան վերջին պատերազմի հետևանքով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իրանը դանդաղորեն արթնանում է թմբիրից, և նոր է զգում, թե ինչ է կորցրել արցախյան վերջին պատերազմի հետևանքով



Մեր զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը
Ի նշան բողոքի Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի դեմ՝ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ: Ավելի ուշ, Թուրքիայում Իրանի դեսանը նույնպես կանչվել է այդ երկրի ԱԳՆ: Ի՞նչ է կատարվում Իրանում: Սրվո՞ւմ են Իրան-Թուրքիա հարաբերությունները:
Իրանի ԱԳ նախարարից ու նախարարության խոսնակից հետո Թուրքիայի նախագահի ելույթը Բաքվում դատապարտել են նաև Իրանի մեջլիսի 225 պատգամավոր, ովքեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Թվում է Իրանը դանդաղորեն արթնանում է թմբիրից, և նոր է զգում, թե ինչ է կորցրել արցախյան վերջին պատերազմի հետևանքով: Իսկ այդ արթնությանը մեկ առ մեկ օգնում են Իսրայելի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «կսմիթները»՝ իրանցի միջուկային գիտնականի սպանությամբ, պատմական փաստերը խեղաթյուրելով և վերջինը էրդողանյան ասմունքով, որը ոչ այլ բան էր, եթե ոչ Իրանի հողային ամբողջականությունը հարցականի տակ դնել, ինչը, բնականաբար, լարելու է Իրան-Թուրքիա հարաբերությունները:
Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը: Որքանո՞վ են համոզիչ նրա հիմնավորումները:
Կարծում եմ, որ պարոն Լավրովի հայտարարածը այլ բան չի կարող թարգմանվել, բացի Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելուց: ՌԴ արտգործնախարարը իր պատասխանում նշել է, որ հասկանալի է, թե Իրանը որոշ տրանզիտային վնասներ է կրելու ապաշրջափակումից՝ մոռացության մատնելով այն փաստը, որ իր երկրի պատասխանատվությամբ Իրանի գլխին կախվել է թրքական անջատողականության յաթաղանի վտանգը, որը համեմված է նաև ջիհադիստներով: Իրանը դեռևս այս պահին բացահայտորեն չի բարձրաձայնի այդ մասին, բայց այդ լռությունը ամենևին էլ գոհունակության արտացոլում չէ:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետ կապված մտահոգությունները քննարկվո՞ւմ են Իրանում և ի՞նչ քայլեր պետք է անի Իրանը դրանք կանխելու:
Թեև Իրանի և Հայաստանի շահերը և անվտանգության նկատառումները կամա-ակամա ռազմավարականորեն շաղկապված են իրար, Իրանը հայ-ադրբեջանական պատերազմի ողջ ընթացքում պասիվ դիրքորոշում ընդունեց, սակայն այս պահին մենք ականատես ենք, որ Էրդողանի բանաստեղծային այդ կոնֆլիկտից հետո թեև ուշացումով, Թեհրանը որոշակի քայլեր է ձեռնարկում և տպավորություն է, որ փորձ է կատարվում, որ Իրանին և Իրան-Հայաստան հարաբերություններին հասցված վնասները նվազագույնի հասցնել և Իրան-Հայաստան հարաբերությունները ուշադրության կիզակետ վերադարձնել:
Վերջին հաշվով փաստը մնում է փաստ, որ հիշյալ պատերազմի եթե ոչ առաջին, ապա երկրորդ հիմնական պարտվողը Իրանն էր: Իսկ երկարատևում, ստեղծված նոր իրավիճակը, նկատի ունենալով Իսրայելի, ջիհադիստների և հատկապես Թուրքիայի տիրակալ ներկայությունը Ադրբեջանում, ինքնին լուրջ սպառնալիք է ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, ինչը գիտակցում են նաև Թեհրանում:
Դրանից ելնելով, իմ կարծիքով, Թեհրանը մղվելու է կարճատև և երկարատև որոշակի ծրագրերի մշակման թուրքական սպառնալիքը չեզոքացնելու և հակահարված տալու համար: Չմոռանանք, որ Թուրքիան նույնպես բազմազգ, բազմակրոն և բազմահամայնքային երկիր է:
Դրական կարելի է համարել երեկ Թեհրանում փոխնախագահ Էսհաղ Ջեհանգիրիի մասնակցությամբ կազմված հարևան երկրների, այդ շարքում և Հայաստանի, առևտրական պալատների ներկայացուցիչների հետ հանդիպումը և այնտեղ հնչած մտքերը, և հատկապես այն, որ տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդարձակելու համար պետք է իրականացնել հիմունքային ծրագրեր, ինչը արտացոլում է այն միտումը, որ Իրանը ցանկանում է ավելի մեծ տեղ տալ Հայաստան-Իրան հարաբերություններին:

Новые фильмы

Новые Мультфильмы