НОВЫЕ СЕРИАЛЫ
«Ռուսաստանը չի ասում՝ պետք չի էդ խումբը, մենք ստեղ ենք, խաղաղապահներն էլ կանգնած են». Մարուքյան

«Որքանով ես հասկանում եմ, նաև ռուսական կողմն է կոչ արել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր աշխատանքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հետևաբար, ես կարծում եմ, կարգավիճակի մեծ բեռը որևէ կողմ չի ուզում միանձնյա իր վրա վերցնի, և այն, որ Մինսկի խումբը շարունակելու է գործել, դրա մասին է խոսում»,- նշեց նա:
«Ռուսաստանը չի ասում՝ էլ պետք չի էդ խումբը, մենք ստեղ ենք, կբանակցենք, խաղաղապահներն էլ կանգնած են»,- նկատեց Մարուքյանը: