НОВЫЕ СЕРИАЛЫ
Իրավիճակը սրվում է․ Ռուս հրամանատարը հրատապ Մոսկվա է կանչվել

Դեկտեմբերի 11-ին եւ 12-ին թուրքերը, խախտելով եռակողմ հայտարարության առաջին կետը, հարձակվել են Հադրութի շրջանի հայկական բնագծերի վրա։ Հայկական կողմն ունի վիրավորներ, թուրքերը զոհեր եւ վիրավորներ։ Թուրքերին հաջողվել է գրավել Հին Թաղեր գյուղը, Խծաբերդ գյուղի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։
Թուրքերը հարձակվել են Մինսկի խմբի համանախագահների ժամանման օրը։ Բաքվի հանցախմբի ղեկավար Ալիեւը հանդիպմանը նշել է, որ խումբն արդյունավետ չի գործել, եւ ինքը համաձայն է Պուտինի հետ, ով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլեւս անցյալում է։ Այսինքն, Ալիեւը հայտարարել է խնդրի ռազմական լուծման մասին։ Դրանից մեկ օր առաջ էլ Բաքվում նա եւ Էրդողանը ծավալապաշտական հայտարարություններ են արել Սյունիքի ու ՀՀ այլ տարածաշրջանների վերաբերյալ։
Ռուսաստանի օրհնությամբ եռակողմ հայտարարությունը Ալիեւը համարում է լուծում, ըստ ամենայնի՝ փորձում է ռազմական սադրանքներով հասնել նոր դիրքերի, Մինսկի խմբի հնարավոր պահանջների պարագային։ Հադրութում հաջողության հասնելու պարագայում թուրքերը շարունակելու են հարձակումներն այլ ուղղություններով։ Տեղեկություններ կան Քարվաճառում, Աղդամում թուրքական զորքի ու տեխնիկայի կուտակումների մասին։
Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այսօր առավոտյան ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ շտապ Մոսկվա է կանչվել Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկություններ են տարածվում նաեւ Էրեբունիում ռուսական ավիաբազայում ակտիվության մասին։
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը չի բացառվում։ Այն շփման գիծը, որը կա նոյեմբերի 10-ից, ավելի շատ «պատերազմածին» է, քան համակեցությանը նպաստող։ Նոր պատերազմն արդեն կարող է ներգրավել նոր ուղիղ մասնակիցների, նկատի առնելով նախեւառաջ Իրանը, որը Բաքվում Էրդողանի խոսքերին կոշտ հակադարձումով զգուշացրել է թուրքերին։ Ի՞նչ վիճակում է հայկական բանակը։