ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Պաշտոնական թվերով՝ Ռուսաստանից Հայաստան է եկել 1960 խաղաղապահ զիվոր, բայց իրականում նրանց թիվը 50.000 է՝ հարձակվողական զենք - զինամթերքով». պահեստազորի սպա. PastInfo.am

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Պաշտոնական թվերով՝ Ռուսաստանից Հայաստան է եկել 1960 խաղաղապահ զիվոր, բայց իրականում նրանց թիվը 50.000 է՝ հարձակվողական զենք - զինամթերքով». պահեստազորի սպա. PastInfo.am



«Ո´չ Ռուսաստանի Դաշնությանը, ո´չ Իրանի Իսլամական Հանրապետությանը որևէ կերպ ձեռնտու չէ Թուրանի գաղափարի իրականացումը: Եթե, հանկարծ, դեպքերի զարգացումը բերի նրան, որ նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլացիայի համաձայնագիրը չեղարկվի, այլ կերպ ասած՝ իրավական ուժ չստանա, անմիջապես նոր պատերազմ կսկսվի: 
Արդյունքում, Ռուսաստանի Դաշնությունը մտնելու է պատերազմական գործողությունների մեջ, թեկուզ այն պարզ պատճառով, որ պատերազմից հետո ողջ Սյունիքում ռուսական հսկա զորամիավորում է տեղակայվել: Պաշտոնական թվերով՝ Ռուսաստանից Հայաստան է բերվել 1960 խաղաղապահ զիվոր, բայց, իրականում նրանց թիվը կազմում է 50.000՝ հարձակվողական զենք - զինամթերքով ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը:
Նրա դիտարկմամբ` այն փաստաթուղը, որ ստորագրվեց Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև, որևէ խոսք չի պարունակում Սյունիքի մասին: «Այո, կար Մեղրին Նախիջևանին կապող միջանցի մասին հիշատակումը, որը, ըստ վերոհիշյալ փաստաթղթի, պետք է գտնվի ռուսական խաղաղպահ զորքերի վերահսկողության տակ: Այստեղ, սակայն, այլ է ադրբեջանական կողմի պահանջը, ըստ որի, այդ ճանապարհը պետք է անցնի Գորիսով և Սիսիանով: Եթե, ըստ փաստաթղթի, այդ ճանապարհահատվածն անցնելու էր Մեղրիի հարավային հատվածով, ապա հիմա Ադրբեջանն ու Թուրքիան պահանջ են դնում Հայաստանի տարածքում ճանապարհն առաջ բերել ընդհուպ մինչև 250 կմ՝ բարձրանալով և խորանալով Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ: Այսինքն, եթե նախկինում քննարկվում էր միջանցքի համար 5-10 կմ տարածքի տրամադրման հարցը, հիմա այն, չգիտես ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձել է 250 կմ: Սյունիքին այս պահին սպառնացող լուրջ վտանգն այստեղ է»,- ընդգծել է պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը:
Վերջինիս խոսքերով՝ եթե, հանկարծ, ստացվի այնպես, որ կապիտուլացիայի պայմանագիրն, այս կամ այն կերպ իրավական ուժ չստանա և կյանքի չկոչվի, Ադրբեջանն արդեն պատերազմի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հետ, սակայն, դեպքերի այսօրինակ ընթացքը մեզ կարող է, նույնիսկ, շահեկան դիրքերում դնել.«Արդեն ասացի, որ, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանն, անպայմանորեն, մտնելու է պատերազմական գործողությունների մեջ: Սա է ենթադրում առաջին հերթին ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի ընդգրկվածության փաստը, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության պայմանգիրը: Հետևաբար, մտնելով ռազմական գործողությունների մեջ, Ռուսաստանն, անպայման հարձակողական տակտիկա է որդեգրելու, որի ընթացքում, չի բացառվում, մեր օգտին լուծվի նաև Նախիջևանի խնդիրը: Չմոռանանք, որ 2021 թվականի մարտի 10-ին լրանում է Նախիջևանի, ինչպես նաև՝ Կարսի պայմանագրի 100 -ամյակը: Ըստ էության, Ռուսաստանը ցանկություն չունի վերակնքելու այդ պայմանագրերը, հետևաբար, նաև չկա ցանկություն՝ դրանք թողելու Ադրբեջանի կազմի մեջ: Այս ամենն, ինչպես ասացի, կլինի այն պարագայում, եթե, հանկարծ, կապիտուլացիայի հայտնի փաստաթուղթն օրինական ուժ չստանա, իսկ ստանալու դեպքում՝ միազգային ամենատարբեր ատյանների միջոցով, որպես ռազմական տուրք՝ 50 միլիարդ դոլարի փոխարեն, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությանը կստիպի իրեն հանձնել Սյունիքն՝ ամբողջությամբ»:
Անդրադառնալով պատերազմական իրադարձություններին` պահեստազորի սպան պատմել է՝ ողջ պատերազմի ընթացքում հայկական կողմին միայն նահանջի հրաման է տրվել: Ավելին, վերջինս փաստել է՝ եղել են այնպիսի իրավիճակներ, երբ հայկական Զինված ուժերը կարող էին հարձակվողական տակտիկայի միջոցով առաջ գնալ և բեկումնային շրջադարձ մտցնել պատերազմի ողջ ընթացքի մեջ, բայց դա նրանց արգելվել է: Եթե չլինեին նահանջի անվերջ հրամանները, Արթուր Գրիգորյանը վստահեցնում է՝ պատերազմը կավարտվեր բոլորովին այլ քարտեզագրությամբ՝ հօգուտ հայկական կողմի: Թեև, այսքանով հանդերձ, վերջինս վատատես չէ՝ հայկական կողմն ի զորու է փոխել ստեղծված իրավիճակը, եթե ոչ ռազմի, ապա դիվանագիտական դաշտում: Հայաստանը պետք է հանդես հա ագրեսիվ և կոշտ դիվանագիտության լեզվով, հանելու համար երկիրը ստեղծված իրավիճակից:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Աղբյուր` Փաստինֆո

Новые фильмы

Новые Мультфильмы