ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրական պարտությունը սկսելու է Հադրութի վերջին բնագծից նահանջելուց․ իշխանությունն անկման եզրին. LRAGIR

НОВЫЕ СЕРИАЛЫ


Իրական պարտությունը սկսելու է Հադրութի վերջին բնագծից նահանջելուց․ իշխանությունն անկման եզրին. LRAGIR



Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Ըստ դրա, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
ՊՆ-ն հայտնում է, որ այս սադրանքը եռակողմ հայտարարության առանցքային պահանջի՝ զինադադարի խախտում է, եւ ներկայում բանակցություններ են ընթանում կողմերին նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
Հայաստանում բոլորը, նախեւառաջ քաղաքական դասը, որը գրավել է տեղեկատվական դաշտը եւ տարածում է պարտվողական տրամադրություններ, պետք է հասկանան երկու պարզ բան․ առաջին՝ Հադրութի այդ բնագծերը զիջելը ալիքի պես գլորվելու է նաեւ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքների վրա, եւ դա հնարավոր չի լինելու կանգնեցնել։ Երկրորդ, դա է լինելու իրական պարտությունը, որովհետեւ Հադրութի բնագծերը պահելը նշանակում է պահել Արցախը եւ հետագայում առաջխաղացման հնարավորությունը։
Վարչապետը երեկ խղճուկ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ խնդիրը նախեւառաջ ռուս խաղաղապահների տիրույթում է։ Համարժեք, իր պատասխանատվությունը գիտակցող իշխանությունը նախ պետք է խստիվ դատապարտեր տեղի ունեցածը, դներ պահանջներ, եւ միայն վերջում դներ մյուս կողմի «տիրույթի» հարցը։ Այս հայտարարությունը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունն ինքնամեկսուսացել է իր պարտականություններից։
Մենք ուզո՞ւմ ենք պահել հայկական պետականությունը։ Դա վերացական կամ հռետորական հարց չէ, այլ՝ խիստ իրական․ այդ հարցի պատասխանը զիջումների ու պարտվողականության մեջ չէ։ Հայկական քաղաքական դասը նախեւառաջ պետք է հստակ պատասխանի այս հարցին եւ ստանձնի պատասխանատվություն։ Նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունը դեռ պարտություն չէ, պարտությունը նման մտածողության ու պահվածքի մեջ է։

Новые фильмы

Новые Мультфильмы