ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հայաստանը հետախուզում է հայտարարել միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ հանդիսացող Աբու Համշայի նկատմամբ․ Փաստինֆո

НОВЫЕ СЕРИАЛЫ


Հայաստանը հետախուզում է հայտարարել միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ հանդիսացող Աբու Համշայի նկատմամբ․ Փաստինֆո



Հայաստանի Հանրապետությունը հետախուզում է հայտարարել «Սուլթան Սուլեյման շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Համշա մականունով անձի, նույն ինքը՝ Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմ նկատմամբ՝ Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով վարձկաններին հավաքագրելու, ուսուցանելու, ռազմական գործողություններում օգտագործելու և միջազգային ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունից։

Այսպես՝ ՔԿ-ից հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ԱՀ դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ցեղասպանություն ուղղակի և հրապարակային հրահրելու, հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հոդվածներով հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միացվել են 2020 սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ, իսկ նույն թվականի սեպտեմբերի 28-ից՝ ՀՀ դեմ սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի դեպքերով ՀՀ ՔԿ քրեագիտական վարչությունում 2020թ սեպտեմբերի 29-ին հարուցված թիվ 69108320 քրեական գործին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մասնավորապես, ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում ազգությամբ արաբ, ՍԱՀ քաղաքացի 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Եւս 5 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրանց թվում՝ ազգությամբ արաբ, ՍԱՀ երեք քաղաքացի հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Աբու Համշա մականունով հայտնի Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով ( միջազգային ահաբեկչության կազմակերպման), 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (վարձկան հավաքագրելը, ուսուցանել, ֆինանսավորելը, զինված ընդհարումների կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը) հոդվածներով։
Ադրբեջանի Հանրապետության մեկ քաղաքացու (ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի -խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 397.1-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ սիրիական լրատվամիջոցների համաձայն՝ Աբու Համշան կամ Մուհամմեդ Հուսեյն Ալ Ջասեմն ազգությամբ թուրքմեն է, Սիրիայի Համա նահանգի Ջուսա գյուղից: Նա Թուրքական ազգային հետախուզական ծառայության սիրիացի գործակալ, Սուլթան «Սլեյման Շահ» բրիգադի հիմնադիրն ու հրամանատարն է ու համարվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի վստահելի ահաբեկիչներից մեկը:
Այս նույն մարդուն է վերագրվում. «Ես Էրդողանի համար կկռվեմ նույնիսկ Մարսում» նախադասությունը։

Новые фильмы

Новые Мультфильмы