НОВЫЕ СЕРИАЛЫ
«Ադրբեջանն իր գոյության ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացավ սեփական հաղթանակի տոն նշելու հնարավորություն». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր գոյության ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացավ սեփական հաղթանակի տոն նշելու հնարավորություն:
Մենք Ադրբեջանին նվիրեցինք որպես պետություն կայանալու շատ կարևոր գործոն: Ադրբեջանի հանրությանն անհրաժեշտ էր այսպիսի օրը՝ ինքնահաստատվելու, որպես ժողովուրդ՝ մեկ քայլ առաջ անելու, ինքնության պատմություն գրելու համար: Որպես անկախ սուբյեկտ՝ Ադրբեջանը, իհարկե, գոյություն չունի, այն Թուրքիայի կցորդն է, բայց դեկտեմբերի 10-ը, դառնալով Ադրբեջանի հաղթանակի օր, այդ երկրի համար եղավ որպես պետություն կայանալու հսկայական քայլ»: