ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ամեն ինչ շատ ճիշտ է, բայց ի՞նչ է ասել Հայաստանի նախարարը Լավրովին

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ամեն ինչ շատ ճիշտ է, բայց ի՞նչ է ասել Հայաստանի նախարարը Լավրովին



Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո Հայաստանի նոր արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ Թուրքիան որպես Արցախի դեմ պատերազմի պատասխանատու եւ ոգեշնչող, շարունակում է ռեգիոնի համար կործանարար քաղաքականությունը: Այվազյանը հայտարարել է, որ Անկարան դուրս չի բերել ռեգիոն ներկրած զինյալներին եւ ավելին, ծրագրում է դրանց ընդլայնում այն տարածքներում, որ պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ:
«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Ամեն ինչ ասված է շատ ճիշտ, թերեւս մի հանգամանքի բացառությամբ: Բանն այն է, որ խաղաղարար մոնիտորինգը՝ ըստ ռուս-թուրքական պայմանավորվածության, իրականացվելու է համատեղ: Դրա համար, դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, ստեղծվելու է ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոն, որն ըստ մամուլի՝ կարող է տեղակայվել Ադրբեջանի Բարդա քաղաքում:
Երբ ակնառու է ռուս-թուրքական պայմանավորվածությունը, առնվազն տարօրինակ կամ հակասական է հնչում, որ Հայաստանի արտգործնախարարը զինյալներին եւ թուրքական զորքը ռեգիոնից դուրս բերելու պարտավորություն է դնում միջազգային հանրության վրա: Որովհետեւ, զինյալներն եւ ահաբեկիչները խաղաղության սպառնալիք են, իսկ խաղաղության մոնիտորինգը ռուս-թուրքական համատեղ պարտավորություն ու պայմանավորվածություն է:
Ըստ այդմ, Հայաստանի արտգործնախարարի պարագայում առավել տրամաբանական կհնչի, եթե խաղաղությանը սպառնացող զինյալներին ու ահաբեկիչներին, նաեւ թուրքական զինված ուժերի անձնակազմը ռեգիոնից դուրս բերելու պարտավորությունը նախ դրվի Թուրքիայի հետ պայմանավորված Ռուսաստանի վրա, կոչը ուղղվի նախեւառաջ Մոսկվային:
Դրանից հետո, այդ հարցում Հայաստանի օրակարգին աջակցելու ընդհանուր հորդորը կդառնա լսելի, հասկանալի նաեւ միջազգային մյուս դերակատարների համար: Կարձագանքե՞ն, թե ոչ, իհարկե այլ հարց է: Այստեղ եւս պետք չէ պատրանք ունենալ: Բայց հենց ռացիոնալությունը թելադրում է հարցերը բարձրացնել նախ նրանց առաջ, որոնք ստանձնել են իրավիճակի համար անմիջական պատասխանատվությունը, ովքեր ընդհանրապես պատասխանատու են իրավիճակի ձեւավորման համար:

Новые фильмы

Новые Мультфильмы