ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Քանի՞ մարդ է ներկա եղել Ազատության հրապարակի հանրահավաքին. #FIP

НОВЫЕ СЕРИАЛЫ


Քանի՞ մարդ է ներկա եղել Ազատության հրապարակի հանրահավաքին. #FIP


«Փաստերի ստուգման հարթակ»-ը հայտնում է. «Aysor.am լրատվական կայքը, անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին, գրել է, որ ավելի քան 40,000 մարդ է հավաքվել՝ կից ներկայացնելով տեսանյութ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց մասին։
Ֆեյսբուքյան մեկ այլ էջ՝ Republica.am-ը, սեփական հաշվարկներով եզրակացրել է, որ ցույցի մասնակիցների թիվը եղել է 40,000-50,000:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 5-ի հանրահավաքին (ժամը 15:00-ին մեկնարկած) մասնակցած մարդկանց թվաքանակի ուսումնասիրություն է իրականացրել դրոնով արված աերոֆոտոնկարահանումով՝ մարդկանց անհատական հաշվարկի մեթոդով: Ըստ դրա՝ հանրահավաքի մասնակիցների ամենամեծ խտությունը եղել է 16։00-ից 17:00-ի սահմաններում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 16:40-ի դրությամբ հանրահավաքին ներկա է եղել շուրջ 7400 մարդ»:





Новые фильмы

Новые Мультфильмы