ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդին պառակտեցին սևերի, սպիտակների, արցախցիների». Դադիվանքի վանահայր

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդին պառակտեցին սևերի, սպիտակների, արցախցիների». Դադիվանքի վանահայր



«Մեր զինվորների մարմինները դեռ գտնվում են այնտեղ՝ գրավյալ տարածքներում, ուր թշնամին է, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Այսօր բազում գերտերություններ պատերազմի մեջ չեն, բայց չեն ասում հպարտ քաղաքացիներ ենք, իսկ մենք՝ կորցնելով մեր տարածքները, մեր զինվորներին, մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում. կարո՞ղ եք ասել պատճառը ո՞րն է, որ մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Հպարտությունը մեծ մեղք է»,-Ազատության հրապարակում ընթացող վարչապետի հրաժարականը պահանջող համահայկական հանրահավաքի իր ելույթի խոսքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը:
«Գիտեմ, որ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվենք: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում»,- ասաց նա:
«Մենք պիտի մաքրենք մեր երկիրը: Սա դեռ սկիզբն է: Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիները այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք: Մենք պետք է հզորանանք մեր հավատքի, մեր սիրո մեջ»,- շեշտեց Տեր Հովհաննեսը՝ հավելելով. «Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդին պառակտեցին սևերի, սպիտակների, արցախցիների. մենք հայ ենք»:

Новые фильмы

Новые Мультфильмы