ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մարուքյանը հրապարակել է նոյեմբերի 2-ին Փաշինյանին հատուկ կապով փոխանցված նամակը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Մարուքյանը հրապարակել է նոյեմբերի 2-ին Փաշինյանին հատուկ կապով փոխանցված նամակը



ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 2-ի նամակը և կից գրառում արել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ-ի հետ անվտանգային համագործակցության ոլորտում, և որ, պայմանագրին հղում տալով, ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին հատուկ կապով մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա, մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։
Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրել է Մարուքյանը և կից հրապարակել նամակը։



Новые фильмы

Новые Мультфильмы