ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին»․ համայնքի ղեկավարի խոսնակ

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին»․ համայնքի ղեկավարի խոսնակ



Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, Tert.am-ի փոխանցմամբ, երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:
     «Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղաներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ և առաջարկել են մի քիչ այն կողմ դիրքավորվել: Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաները անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշել է խոսնակը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Новые фильмы

Новые Мультфильмы