ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Լաչինի վերաբերյալ Ալիեւի խոստովանությունը. ԱՄՆ ու Ֆրանսիայի պահանջը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Լաչինի վերաբերյալ Ալիեւի խոստովանությունը. ԱՄՆ ու Ֆրանսիայի պահանջը



«Հայաստանի ղեկավարությունը չէր էլ մտածում Լաչինի շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Երբ բանակցությունների ընթացքում մենք շոշափում էինք Լաչինի միջանցքին վերաբերող թեմաները, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ նրա հովանավորները միշտ նշում էին, որ ոչ, Լաչինի շրջանն առանձին թեմա է: Չնայած մեզ ուղիղ կերպով չէր էլ ասվում, բայց միշտ այնպիսի կարծիք է եղել, որ Լաչինի շրջանը ինչ-որ ձեւով պետք է մնա Հայաստանին», հայտարարել է Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը, խոսելով բանակցային գործընթացի պատմության մասին:
Ի դեպ, Ալիեւն իր ելույթում նշել է, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրում նախատեսվել է 30 կմ, հետո 10 կմ լայնության միջանցք, բայց ինքը նեղացրել է այն մինչեւ 5 կմ:
Կարեւորը սակայն եղել է այն, թե ինչ է դիրքորոշում է ունեցել միջնորդ Մոսկվան: Այդ համատեքստում է ուշադրության արժանի, որ Ալիեւը հանկարծ հիշում է, թե Հայաստանի «հովանավորները» միշտ այն կարծիքին են եղել, որ Լաչինը պետք է մնա Հայաստանին ամբողջությամբ:
Ովքե՞ր են հովանավորները: Հայտնի է, որ Ալիեւը այդպես էր գնահատում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Համենայն դեպս, Ռուսաստանն այդ ընթացքում չի արժանացել Ալիեւի որեւէ կշտամբանքի ու դժգոհության:
Ավելին, թերեւս հենց Ռուսաստանի շնորհիվ է հնարավոր դարձել Լաչինից թողնել ընդամենը 5 կմ լայնությամբ միջանցք, քանի որ Հայաստանի «հովանավորները չեն խանգարել»:
Ի դեպ, Բաքվի ղեկավարը հայտարարում է, թե այլեւս չկա ղարաբաղյան հակամարտություն, այն պատմություն է: Հետաքրքիր է, որ դրա հետ համաձայն է Պուտինը, իսկ ահա ԱՄՆ ու Ֆրանսիան խոսում են այն մասին, որ գործընթացը պետք է վերադառնա Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ, որպեսզի լինի լիարժեք կարգավորում:
Հայաստանը պետք է դիտարկի՝ այդ հնարավորությունն ստեղծու՞մ է հայկական կողմի համար կարեւոր հարցեր առաջ մղելու նպաստավոր միջակայք: Տրամաբանությունը հուշում է, որ Երեւանը չի կարող հակամարտությունը համարել պատմություն, քանի դեռ չկա Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հիմնարար, ինստիտուցիոնալ մեխանիզմ, քանի դեռ կա Արցախի օկուպացիա: Չդնել այդ հարցերը, կնշանակի հրաժարվել սեփական իրավունքներից:

Новые фильмы

Новые Мультфильмы