ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ռուս խաղաղապահների գործունեությունը և Ղարաբաղում իրականացվող հումանիտար առաքելությունը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
     «Խոսվել է նաև ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում հումանիտար առաքելության մասին։ Այդ համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցների մասին»,- հայտնել է նա:
     Քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի սոցիալ-տնտեսական տարբեր հարցեր, հավելել է մամուլի քարտուղարը:
     Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ և ԱՀԾ տնօրեններ Ալեքսանդր Բորտնիկովը և Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև նախագահի՝ բնապահպանական գործունեության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

Новые фильмы

Новые Мультфильмы