ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Սենատի որոշումը կողմնակալ ու անհեթեթ է համարում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Սենատի որոշումը կողմնակալ ու անհեթեթ է համարում



Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի դատապարտմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց բանաձև, որով Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը:
«Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցուցիչն է այն բանի, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարվող աշխատանքը, այն համանախագահների, որ պետք է պահպանեն չեզոքությունը, մինչ օրս չի կարողացել լուծել այս հարցը: Ֆրանսիայի Սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել իր ազատած տարածքները, փաստերից կտրված, անհեթեթ ու կողմնակալ է, և այն չի կարելի լուրջ ընդունել: Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիան կառուցողական դիրքորոշում որդեգրի տարածաշրջանի կայունացման համար՝ ճիշտ եզրահանգումներ անելով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Новые фильмы

Новые Мультфильмы