ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Գործով նախաքննությունն ավարտվեց. նոր մանրամասներ Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանության դեպքից (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ


Գործով նախաքննությունն ավարտվեց. նոր մանրամասներ Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանության դեպքից (տեսանյութ)



2020 թվականի Հունվարի 5-ին Երևանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանելու կասկածանքով կալանավորվել էր Գյումրիում գրանցված, այժմ Երևանի բնակիչ 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, որը ծառայում էր Պաշտպանության նախարարությունում, գրում է armlur.am-ը:
Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Դեռեւս այն ժամանակ 16-ամյա զոհի ինքնությունը իրավապահները չեն հայտնում, ոստիկանությունից նշում են, որ աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր են հայտնաբերել, իսկ նրա դին անկողնում է եղել իր վարձակալած բնակարանում՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում։
Ինչեւէ, 11 ամիս քննելով այս գործը իրավապահները քրեական գործով նախաքննության ավարտ են հայտարարել եւ գործը ուղարկել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունվարի 05-ին` ժամը 18:30-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում, այցելելով Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 15-րդ շենքի 8-րդ բնակարան, տվյալ բնակարանի ննջասենյակում Սառա Համլետի Կարապետյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից: Նա շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ քրեական գործը կքննի դատավոր Արմինե Մելիքսեթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.


Новые фильмы

Новые Мультфильмы