ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կեղծ տեղեկություններ՝ անհայտ կորածների և գերիների գտնվելու մասին․ Fip

НОВЫЕ СЕРИАЛЫ


Կեղծ տեղեկություններ՝ անհայտ կորածների և գերիների գտնվելու մասին․ Fip

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորածների  և ռազմագերիների  ու պատանդների վերաբերյալ ֆեյսբուք սոցիալական ցանցում պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառվում։ 
Քանի որ թեման շատ զգայուն է, շրջանառվող կեղծ տեղեկություններն արագ տարածում են գտնում համացանցում։ 

Հայ զինծառայողները՝ Իրանում 

 
Համացանցում լայն շրջանառվեց տեղեկությունը, թե Իրանում են գտնվում 82 հայ զինծառայողներ։ Կոչ էր արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Կցվել էր անգամ Իրանի դեսպանատան հեռախոսահամարը։
 
Հայաստանում Իրանի դեսպանությունը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին չեն կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:

170 զինծառայող է գտնվել

Նոյեմբերի 18-ին մեծ տարածում գտավ հաջորդ «բարի լուրը»։ Անհայտ ծագմամբ mediabloge.ru կայքը գրել էր, որ 170 հայ զինվոր է գտնվել»։ Կայքը հղում էր անում լրագրող Արմինե Միքայելյանի ֆեյսբուքյան էջին։ 

Fip.am-ի հետ զրույցում Արմինե Միքայելյանը նշեց, որ գրառումը հին է. «Չգիտեմ ինչու են հիմա շրջանառում, լայքեր են գուցե հավաքում»։
Իսկ 170 զինծառայողների գտնվելու մասին տեղեկությունը տարածվել էր դեռ պատերազմի օրերին, որը հետագայում Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր։ 
«Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա»,- նշել էր Հովհաննիսյանը։ 

Հոկտեմբերյանում զինվորներ կան 


Ֆեյսբուքում գրառում տարածվեց, թե Հոկտեմբերյանի «ուչեբկայում» 40 վիրավոր զինվորներ կան։ Գրառումն ավելի քան 38 հազար տարածում ունեցավ։   
Նույնիսկ հրապարակվեցին ցուցակներ:
Անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար գործող թեժ գծից ասացին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում։ 

Շրջափակված զինվորներ 

Մեկ այլ լուրով էլ տեղեկացնում էին, որ Քելբաջարի և Ֆիզուլիի տարածքում ողջ-առողջ զինվորներ կան, նաև վիրավորներ, «որոնց շրջապատել են ադրբեջանցիները և չեն թողնում դուրս գալ»։ Նշվում էր, որ պետք է ինֆորմացիան արագ տարածել, որպեսզի Կարմիր խաչը կարողանա իրականացնել իր առաքելությունը։
Պաշտպանության նախարարությունում գործող թեժ գծից այս տեղեկությունը ևս չհաստատեցին. «Մենք նման ինֆորմացիա չունենք, որպեսզի հաստատենք»։ 
Մեկ այլ գրառմամբ էլ հայտնում էին, որ Կարմիր խաչի բժիշկներն ահազանգում են՝ Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջափակման հետևանքով 200-ից ավել գերեվարված տղաների մասին։ 

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ տարածվող գրառումն ապատեղեկատվություն է։ 
Ի դեպ, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ միայն ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեն իրենց՝ 010 297415 հեռախոսահամարով։ Իսկ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Новые фильмы

Новые Мультфильмы