ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Եղել են զինվորներ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են, և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել․ Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


Եղել են զինվորներ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են, և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել․ Փաշինյան



Հայկական բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր էին ձևակերպել՝ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Երբ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կա՛մ չի երևում, կա՛մ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կա՛մ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի խնդիրներ»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև մանրամասնեց՝ «Մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ, օրինակ՝ զինված ուժերի զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները, տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են, շրջափակում են դռները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան։ Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին մոտ դեպքեր, որի արդյունքում զինվորին, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր է եղել։ Շատ դեպքերում արվել են շատ կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում հնարավորություն չի եղել նման միջամտություն անելու։ Ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, և դրա պատճառով հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ ու շատ հետևանքների»,- ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հաջորդ խնդիրը զորահավաքային համակարգի հետ է կապված եղել։ «Կա գործող բանակ, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք, որը կոչվում է մոբռեսուրս։ Այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում են զինված ուժերին խնդիրներ իրականացնելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելուն, և նրանք արագ կորցնում են մարտունակությունը։ Նույնը վերաբերում է կամավորների որոշակի շերտի, որոնք էլի քաղաքացիական կյանքից կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջանում։ Սա չի նշանակում, որ մոբիլիզացիոն ռեսուրսով, կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք ունեցել ենք մոբիլիզացիոն ռեսուրսից էլ մարդիկ, որ հերոսական կռիվ են տվել, այս ոլորտում տեսել ենք խնդիրներ ու բախվել որոշակիորեն դասալքության խնդրի հետ, որը ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև նշեց, որ լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ փոխարինող չեն ունեցել։ Շեշտեց, որ նրանց էլ պետք է հանգստանալու հնարավորություն տրվի․ եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են, և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա այս ամենի արդյունքում սա միակ պատճառը չէ, այլ պատճառների ժամանակի ընթացքում կանդրադառնա։ Ասաց, որ կարևոր պատճառները ստեղծել են լուրջ խնդիրներ, և մեր բանակը, նաև ԱՀ քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր են ձևակերպել, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն ավելի ծանր: Վարչապետն ասաց, որ այն չափազանց դժվար ու ծանր որոշում է եղել, վրդովմունք նույնպես առաջացրել է, բայց, ըստ էության, հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք ուղղակի գոյություն չուներ։
Անդրադառնալով հարցին, թե ինչու սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել, ասաց․ «Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը։ Զինադադարը կարող էր բավարարվել կամ ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի բանակը, հայ ժողովուրդը կկարողանային այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի մենք շահագրգռված լինեինք հրադադարի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրեինք հրադադար, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ, այդ թվում իմ նշած պատճառների բերումով: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է: Հարց կհնչի, թե այդ դեպքում ինչու որոշեցինք այնուամենայնիվ գնալ նման քայլի, շատ պարզ պատճառով, որովհետև բանակի զեկույցները լսելով, մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր: Ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել։ Ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն կբավարարվեր, տեղի կունենային ռազմական գործողությունների հետագա շարունակության պարագայում»։

Новые фильмы

Новые Мультфильмы