Загрузка...

Հայկական կողմում այս պահին ռազմագերիներ չկան. Դավիթ Տոնոյան


Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման հարցին՝ ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պաշտոնական առաջարկ չկա, եւ գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները, որոնք այս փուլում ղեկավարելու է ինքը։ Ընդ որում, մեկ նիստ արդեն եղել է։

 Տոնոյանը հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե իբր ադրբեջանական կողմից պաշտոնական առաջարկ է արվել գերիների փոխանակման համար։ Նա տեղեկացրեց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից, որևէ պաշտոնական առաջարկ հայկական կողմը չի ստացել։

Ադրբեջանում այժմ Հայաստանի երեք քաղաքացի գերության մեջ է։ Իսկ Արցախում գտնվող երեք ադրբեջանցիները դատապարտված են ծանր հանցագործությունների համար։ Ինչպես Տոնոյանն է նշում, նրանք ռազմագերիներ չեն։ Հետեւաբար, փոխանակման հարց չի կարող քննարկվել, քանի որ այս պահին ռազմագերիներ չկան։
Загрузка...