Загрузка...

Նպատակահարմար չեմ գտնում, որ Հայաստանում անցկացվի ԼԳԲՏ ֆորում. ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ոչ, չի լինելու: Կարծում եմ, նաեւ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում՝ նաեւ ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորոմը»,- ասաց Օսիպյանը:

Նա նկատեց, որ բոլոր դեպքերում ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ոչ միայն այդ միջոցառմանը, այլ առհասարակ ցանկացած միջոցառման: Բայց շեշտեց, որ նման միջոցառում Հայաստանում տեղի չի ունենալու:

Загрузка...